Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև:  Վեճը վերածվել է քաշքշուկի, ինչի հետևանքով Հյուսեինը մերձիմահ ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին, հայտնում է Ermenihaber.am-ը:

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել Ֆաթմա Յ.-ին, ով  մարմնավաճառությամբ է զբաղվելիս եղել: Դեպքի օրն իր տուն եկած  Քարաօղլանօղլուն վիճել է Ֆաթմայի հաճախորդներից մեկի հետ, որն էլ հենց սպանել է նրան: Սպանվածը հաշմանդամ էր` ձախ ձեռքը կաթվածահար էր եղել:

Ոստիկանության ձեռնարկած գործողության արդյունքում բերման են ենթարկվել և ձերբակալվել նախկինում այլ անձի առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար դատապարտված Ֆաթմա Յ.-ն, նախկինում թմրանյութերի օգտագործման համար դատապարտված Հյուսեին Յ.-ն և նախկինում գողության համար դատապարտված 21-ամյա  Ռասիմ Բ.-ն:




Լրահոս