Իշխանություններն իրենց գործունեության վերանայման անհրաժեշտություն ունեն. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ իրավունք չեմ վերապահում գնահատել զինվածության աստիճանը, բայց պետք է հաշվի առնել, որ հայկական կողմը երբեք հանդես չի եկել հարցի ռազմական լուծմանը կողմ: Անդրադառնալով մեր կողմի ունեցած սպառազինությանը` լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Հետևությունները պետք է օր առաջ արվեն մեր երկրի իշխանությունների կողմից: Իշխանություններն իրենց գործունեության վերանայման անհրաժեշտություն ունեն: Մեր ներքին հանրային կյանքում փոփոխությունների անհրաժեշտություն կա: Մեր ժողովուրդը հերթական անգամ ցույց տվեց, որ մի քանի քայլ առաջ է գտնվում քան մենք որպես քաղաքական համակարգ», – ասաց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս