Կիմանամ, եթե Ռոնալդուն պատրաստ լինի խաղին. Պելեգրինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղի հայտացուցակից պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուրս մնալն իր համար անակնկալ չէր:

Պատասխան խաղը կկայանա մայիսի 4-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:

«Բազմաթիվ ընկերներ ունեմ Իսպանիայում, եւ միշտ փորձում եմ որքան հնարավոր է շատ տեղեկություն ստանալ մրցակցի մասին: «Ռեալի» դեմ խաղից առաջ առավոտյան ֆուտբոլիստներին ասացի, որ Ռոնալդուն կբացակայի: Գիտեմ, թե ինչպես է ամեն ինչ գործում «Ռեալում»:

Առաջիկա 3-4 օրերին Մադրիդում կորոշեն, թե արդյոք Կրիշտիանուն կխաղա: Եթե նա պատրաստ լինի, դաշտ դուրս կգա: Եւ ես կիմանամ այդ մասին»,- չիլիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:




Լրահոս