ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում եւ օգտվում սոցփաթեթի ծառայություններից: Եթե ես տվյալ բյուջետային տարում չեմ օգտվում սոցփաթեթի հասանելիք գումարներից, ապա ի՞նչ են լինում այդ գումարները: Մնում են իմ հաշվի՞ն, թե՞ սառում են:

 Ռուզաննա Մելքոնյան (37 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ աշխատողն օգտվի պարտադիր պայման հանդիսացող ծառայությունից, այսինքն՝ առողջության ապահովագրությունից: Եթե աշխատողը չի օգտվում առողջության ապահովագրության ծառայությունից, ապա իր սոցիալական փաթեթի գումարները մինչեւ դեկտեմբերի 25-ը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ ծառայությունից օգտվողները կա՛մ պետք է ուզած-չուզած ծախսեն այդ գումարները, կա՛մ իրենց իսկ հաշվին կուտակած գումարները պետք է փոխանցվեն պետական բյուջե: Համաձայնե՛ք, որ ծանր պայմաններում ապրող քաղաքացիների համար արդարացի լուծում չէ: Իսկ այդ սոցիալական փաթեթ կոչվածը շատ դեպքերում միֆ է եւ շրջանառության մեջ է դրվել պարզապես իշխանությունների PR-ի համար:




Լրահոս