ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երկիրը կառավարում է բացառապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած անհասկանալի վերլուծությունների հիման վրա: «Ժողովուրդ»-ի թղթակիցը զրուցել է Սերժ Սարգսյանին վերջերս դեմ առ դեմ հանդիպած մի գործչի հետ: Վերջինս Սարգսյանին հարցրել է, թե ինչու է անհնար դարձել երկրում կոռուպցիայի դեմ պայքարը: Ահա թե ինչ պատասխան է տվել Սերժ Սարգսյանը. «Աշխարհի գրեթե ոչ մի երկրում կոռուպցիան վերացված չէ: Այդ որտե՞ղ չկա կաշառակերություն»: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի համար կարեւորը մի քանի երկրներում առկա իրավիճակն է, այլ ոչ թե հանցագործության դեմ արդյունավետ պայքարի այլընտրանքային գործիքների մշակումը: «Երկրներ կան, որ գողության համար նույնիսկ ձեռք ու ոտք են կտրում: Եվ ի՞նչ, կոռուպցիան վերացե՞լ է: Ո՛չ»,-ասել է Սարգսյանը՝ ինքն իրեն մխիթարելով:




Լրահոս