Հերթական «ոսկե զավակը». Վանաձորի քաղաքապետի միլիոնատեր դատավոր որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանն անցյալ տարի 2 մլն 490 հազար դրամ արժողությամբ արտադրական նշանակության շինություն է ձեռք բերել: Անցած տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 67 մլն դրամ: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական մոտ 570 հազար դրամ:

Իսկ ձեռք բերված գույքը նա ձեւակերպել է որպես նվիրատվություն: Նրա կնոջ՝ Գայանե Դարբինյանի դրամական միջոցը կազմել է 40 մլն դրամ: Դատավորի տիկինը որպես եկամուտ հայտարարագրել է նաեւ վարձակալության դիմաց ստացած վճար՝ 14 մլն 470 հազար դրամի չափով եւ 2 մլն 100 հազար դրամ փոխառություն:

Հիշեցնենք, որ Աղասի Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է, այսպես ասած, «ոսկե զավակը»:




Լրահոս