Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն. 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկանում է, որ երեկ 17:30-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով երիտասարդ տղա:

Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ գլխի մասում հրազենային վնասվածք ստացած երիտասարդը Շահումյան 17 փողոցի թիվ 5 տան բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Դեռևս պարզ չէ տեղի ունեցածն ինքնասպանության փորձ է, թե սպանության փորձ:  «Աստղիկ» ԲԿ-ից հայտնեցին, որ երիտասարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծայրահեղ ծանր է:




Լրահոս