Վարդան Օսկանյանի կուսակցությունում տարաձայնություններ կան. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունում որոշակի տարաձայնություններ կան ապագա մարտավարության առումով, մի մասն առավել արմատական պայքարի կողմնակից է, մյուսները կարծում են, թե բզին ձեռքով խփելը ոչինչ չի տա, մանավանդ որ այս պահին քաղաքական դաշտում համախմբում ապահովել իրենց չի հաջողվում։

Ոմանք էլ մտածում են, որ պետք է մոտ-մոտ անել իշխանություններին, որպեսզի հնարավոր լինի անկաշկանդ խաղալ, հետո «կերևա»։ Ընդ որում, բնավ էլ այնպես չէ, որ նորաստեղծ կուսակցությունը Վարդան Օսկանյանի վերահսկողության տակ է. ինչպես ԲՀԿ-ում, այնպես էլ այստեղ հիմնական մոդերատորը Վահե Հովհաննիսյանն է, ով կարողանում է թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ անգամ իշխանությունների հետ լեզու գտնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս