Հյուսիսային Կորեան կարող էր կապ ունենալ բանկերի վրա կիբեր-հարձակումների և 81 մլն դոլար գողանալու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է BBC-ն, Թոփ կիբեր-անվտանգության գործակալությունը հետաքննում է` արդյոք Հյուսիսային Կորեան կարո՞ղ էր կապ ունենալ վերջին ամիսներին բանկերի վրա հարձակումների հետ:

Սիմանտեկն ասաց, որ կա ապացույց, որ նույն խումբը փորձել է գումար գողանալ Ֆիլիպինների, Վիետնամի և Բանգլադեշի կենտրոնական բանկերից:

ԱՄՆ կառավարության փոխանցմամբ` Հյուսիսային Կորեան էր կանգնած նաև Սոնի ընկերություն ներխուժման ետևում:

«Եթե պարզվի, որ Հյուսիսային Կորեան է կանգնած բանկերի հարձակումների ետևում, ապա կլինի առաջին անգամը, որ հայտնաբերվում է մի պետություն, որ գումար է գողանում կիբեր-հարձակումների միջոցով»,- ասել է Սիմանտեկի տեխնիկական տնօրեն Էրիկ Չիենը:

Այս տարվա փետրվարին հակերները Բանգլադեշի կենտրոնական բանկից գողացել են 81 միլիոն ԱՄՆ դոլար:

Համաձայն Սիմանտեկի, այդ նույն խումբն էր, որ փորձել էր գողանալ 1 միլիոն ԱՄՆ դոլար Վիետնամի բանկից և հարձակում էր գործել Ֆիլիպինների բանկի վրա:




Լրահոս