Եզրափակչում հաղթում է այն թիմը, որն ավելի քիչ է սխալվում. Ռամոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի լրագրողին:

«Դժվար ճանապարհ ենք անցել, սակայն կարծում եմ, որ մենք արժանի ենք հանդես գալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում:  Կիսաեզրափակչում կարողացանք շրջանցել անգլիական բարձրակարգ ակումբներից մեկին՝ «Մանչեսթեր Սիթիին»:

Միլանյան եզրափակչում մեզ սպասելու է եւս մեկ հրաշալի ակումբ: Դա ուրախացնող փաստ է: Շատ լավ ենք ճանաչում մեր առաջիկա մրցակցին: «Ատլետիկոն» նույնպես արժանի է այս եզրափակչին: «Ատլետիկոն» հիանալի թիմ ունի, որը գիտի, թե ինչպես պետք է խաղա իր մրցակիցների հետ:

Պետք է ավելի կենտրոնացված լինել, քանի որ եզրափակիչներում ամեն մի մանրուք կարեւոր է: Հաղթում է այն թիմը, որն ավելի քիչ է սխալվում»,- հայտարարել է իսպանացի պաշտպանը:




Լրահոս