Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ պաշտոնանկություններ կլինեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ պաշտոնանկություններ կլինեն, եթե համապատասխան գերատեսչությունները չկատարեն ծախսերը կրճատելու վերաբերյալ իր հանձնարարականները: Այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանը, որը մասնակցում է Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձի տոնակատարությանը:

«Մենք ժամանակի ընթացքում իրականացրել ենք տնտեսական բարեփոխումները: Եթե մարդիկ չեն հավատում, մենք պետք է մեր գործն անենք, որ հավատան»,-նկատեց վարչապետը:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ եթե պետական գերատեսչությունները չկատարեն օպտիմալացման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը, պաշտոնանկություններ կարող են լինել, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե չկարողանան անել, ապա ես համաձայն եմ ձեր առաջարկի հետ»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս