Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացմանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: Այն Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը:

Վարչապետ Աբրահամյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին և արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

2d880eff-7c9c-4b65-9ef7-4511c956dbd9

2fa14c38-dd7c-4ea1-bfdd-efc29a5aa3f6

7c1bc2bc-8622-4592-a556-642641549b59

12ccce37-2fdc-40e7-808c-2d0f01c78e59

431bbbda-994e-497e-948d-e8c47a30a351

ae4e8d8b-6aea-4cc3-80ac-c7752cb23b2c

e64926c9-5b03-44ec-9508-7854990e213b




Լրահոս