Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթին։ Այս տարի առաջին անգամ այն անցկացվում է Դիրիժորություն մասնագիտությամբ։

Ասուլիսին կմասնակցեն՝ Արմեն Սմբատյան – Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Աննա Տեր-Հովակիմյան – «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն, մրցույթի ժյուրիի անդամները – Կոստանտին Օրբելյան, Յուրի Դավթյան, Մարկ Հիլդրյու, Դեյվիդ Ուելտոն, Միխալիս Իկոնոմու, Թոմաս Յակսիկ, Վահագն Պապյան, մրցույթի պատվավոր հյուր, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը և այլք։ Նույն օրը՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ




Լրահոս