Նուբարաշենում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվողները կալանավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հունիսի 8-ից հետախուզվում էին Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը: ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվակա ծառայությունից տեղեկանում է, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում` Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը հունիսի 12-ին, ժամը 4- ի սահմաններում, ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը կալանավորված են:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Ավելի վաղ նույն գործով կալանավորվել էր մեկ այլ անձ՝ 1990 թ. ծնված Խաչիկ Կոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս