«Մախինացիաներ» արած պաշտոնյաները չեն ազատվել աշխատանքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահական գործակալության աշխատակիցները, որոնց մեղադրում են առողջարանի կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու մեջ, ազատված չեն աշխատանքից, շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով «Հրապարակի» հարցին։ «Մենք քննչական մարմնից որեւէ միջնորդագիր չունենք նրանց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ասաց նախարարը։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող գործակալության պաշտոնյաներից մեկին նա բնորոշեց որպես արհեստավարժ մասնագետ։ Ենթադրվում է, որ խոսքը գործակալության պետի՝ Սարո Ծատուրյանի մասին է, թեեւ նրա անունը նախարարը չտվեց։

Նա չկարողացավ հայտնել ապօրինի գործարքների արդյունքում պետությանը հասցված վնասի չափը՝ ասելով, որ դա կպարզվի նախաքննության արդյունքում։ Նաեւ չբացահայտեց, թե հանգստյան որ գոտիների ուղեգրերի հետ էին մախինացիաներ արվել։ Փաստորեն, «Հրապարակի» լուրը, թե կեղծ ուղեգրերով անձանց մեծ մասը բուժվել է նախագահի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին պատկանող «Գանձաղբյուր» առողջարանում, մնաց առանց պաշտոնական մեկնաբանության, քանի որ այդ հարցը նախաքննական տեղեկություն է եւ հրապարակման ենթակա չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս