Պատգամավորները տեղյա՞կ եղել են, որ իրենց աշխատավարձից ավելի շատ գումար կգանձվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգիրքը, ի թիվս այլոց, ավելացնելու է ԱԺ պատգամավորների եկամտային հարկի բեռը։ Ամսական 660 հազար դրամ ստացող պատգամավորները ՀՕ-ով կվճարեն ամսական 178.8 հազար եկամտային հարկ ներկայիս 169.7 հազար դրամի փոխարեն￿Փորձեցինք ճշտել, արդյոք պատգամավորները տեղյակ են եղել, որ նման փոփոխություն կլինի և որքանով են գիտակցված քվեարկել:

ArmLur.am-հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ տեղյակ եղել է նախքան քվեարկելը. «Իհարկե մենք տեղյակ ենք, շեմ կա 200 հազարի, որից բարձր ստացողներն ավելի շատ կվճարեն, իսկ ցածր ստացողներն` ավելի քիչ: Ամբողջ օրենսգրքի փոքր կետն է դա միայն, գոյություն ունի գաղափարախոսություն, որի շուրջ մենք դիտարկել ենք օրենսգիրքը»:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ևս տեղյակ է եղել գանձվող գումարի չափի ավելացման մասին, նա մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պետք է սպասել երկրորդ ընթերցմանը, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ և պարզ լինի:




Լրահոս