Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել կինոթատրոնում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Ֆիրնհայմ քաղաքում անհայտ անձը հարձակում է գործել կինոթատրոնի վրա և կրակ բացել, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ նա վիրավորում է հասցրել առնվազն 20 մարդու:

Տղամարդը նախ օդ է կրակել, որից հետո կինոթատրոնում խուճապ է սկսվել, և մարդիկ սկսել են լքել շենքը:

Ներկա պահին ոստիկանությունը շրջափակել է կինոթատրոնի շենքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




Լրահոս