«Վերին Լարսի» բացման համար դեռ 15-20 օր կպահանջվի. հայ ուղևորները համբերատար սպասում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«МИР-24» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրատսել «Վերին Լարս» ավտոճանապարհին, որն արդեն մի քանի օր փակ է: Հեռուստաընկերության թղթակիցը հաղորդում է, որ միայն ռուսական կողմից ավտոճանապարհի բացմանը սպասում է մոտ 300 մարդ:

«Հայրենիքի մասին հին հայկական երգը գրավում է շատերին, սակայն տուն հասնել նրանք շուտ չեն կարող, չնայած այստեղից Երևան 12 ժամվա ճանապարհ է: Երգը լսելու համար մոտենում են շատ ուղևորներ և վարորդներ: Սակայն ակորդեոնահար Մովսես Պողոսյանը չի տխրում. հայրենիքում մի քանի տարի չի եղել, մի քիչ էլ կսպասի», – նշվում է ռեպորտաժում:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս