Ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ,

«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից-20.00-ն մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը՝ Ազատության հրապարակ-Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Աբովյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

 Երևանի քաղաքապետարան




Լրահոս