Վրաստանը ցանկանում է Դարիալի կիրճում վերականգնել 24­-ժամյա երթևեկությունը. Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ հուլիսի 4-­ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը: Վերջինիս փոխանցմամբ երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Դարիալի կիրճում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի ու այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Դարիալի կիրճում իրականացվող լայնածավալ աշխատանքի, ինչպես նաև՝ հեղեղի հետևանքով ստեղծված դժվարությունների հարցում Հայաստանի քաղաքացիներին աջակցելու համար: Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է, որ վրացական կողմը ջանքեր է գործադրում Դարիալի կիրճում մեքենաների 24 ­ժամյա երթևեկությունը վերականգնելու համար, որի համար նախնական տվյալներով մոտ 5 օր կպահանջվի:




Լրահոս