Ո՞վ է հանդես գալիս դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանի անունից և փորձում վարկաբեկել նրան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք հեռուստասերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանին անհայտ անձը վարկաբեկելու միտում ունի:
Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է, ինչ Facebook սոցիալական ցանցում իր անունով եւ իր նկարով պրոֆիլ է բացվել, որն ընկերության առաջարկ է ուղարկում դերասանուհու մտերիմներին, ծանոթներին, զրույցի է բռնվում վերջիններիս հետ, ապա Մարգարիտ Խաչատրյանի անունից ոչ պարկեշտ բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկում նրանց:

13618112_1087388611342204_354715544_n

«Մեկին իմ անունից գրել էր, իբր ես շատ գինովցած եմ, կիպ զգեստ եմ ինձ գնել, հետո արդեն այդ ստահակը զոռ էր տվել իր սեքսուալ երեւակայությանը: Բոլորին կոչ եմ անում նախ ուշադիր լինել. եթե ես իրենց ընկերների ցանկում կամ, իմ «նմանակին» մի՛ ընդունեք ձեր ընկերների շարք, ստուգե՛ք` արդյոք ընկերության առաջարկ ուղարկողը իսկապես ես եմ եւ հետո զարմանում եմ` ինչու են ոմանք ֆեյքի հետ այդքան երկար շարունակում զրուցել, պարզապես դադարեցրեք երկխոսությունը»,- ասաց նա` հավելելով, որ իրեն ճանաչողները կփաստեն` ինքն ընդունակ չէ նման քայլի:

Մեր այն հարցին, թե արդյոք դիմել է իրավապահ մարմիններին, դերասանուհին պատասխանեց. «Ես այդպիսի քաշքշուկների մեջ ընկնելու հավես չունեմ: Ամեն դեպքում իմ ընկերները դիմել են համապատասխան մասնագետների, ապահովագրել են իմ ֆեյսբուքյան պրոֆիլը եւ, բացի այդ, բոյկոտել են ֆեյք էջը»:

Margarit Khachatryan (1)

Մենք նաեւ հարցրինք` արդյոք Մ. Խաչատրյանը կասկածներ ունի, թե ով կարող էր նման քայլի դիմել. «Ոչ, անկեղծ եմ ասում` կասկածներ բացարձակապես չունեմ: Ես ինչո՞ւ պետք է թշնամիներ ունենամ. ինքս կոնֆլիկտային անձնավորություն չեմ»,-շեշտեց նա:

Դերասանուհին չբացառեց, որ եթե իր համբերության բաժակը մի օր լցվի, նա, այնուամենայնիվ, հնարավոր է` դիմի ոստիկանություն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս