Շրջանները հանձնելու հարցը տենց թաքուն բան չէ: Շրջանների հանձնումը մեծ բանակցային գործընթացներ պետք է լինի, հանրությունը պետք է ծանոթ լինի: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Անդրադառնալով «Տարածքների զիջում` ԼՂՀ անկախության դիմաց» ձևակերպումին, պատգամավորը նշեց. «Ադրբեջանական կողմն ասում է` սկզբից տվեք շրջանները, հետո կմտածենք` ինչ կլինի: Դա բանակցային պրոցեսի վիժեցման ամենալավ տարբերակն է: Եթե բանակցային գործընթաց է լինում, եթե պայմանագիր ես ստորագրում, ապա ստորագրվում են փոխզիջումների միջոցով»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան