Բաթումիում ձերբակալել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի հայազգի տնօրենին և ուղեկցորդին (ֆոտո,վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաթումիում ծխախոտի անօրինական վաճառքով զբաղվելու մեղադրանքով ձերբակալել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի հայազգի տնօրեն Գերասիմ Ավետիսյանին և ուղեկցորդ Գեղամ Կոսեմյանին: Այս մասին, ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Քննության տվյալներով՝ ձերբակալվածները պարբերաբար Հայաստանից Վրաստան խոշոր խմբաքանակով ծխախոտ են տեղափոխել:

Ծխախոտը վաճառել են կուրորտային Բաթումի և Աջարիա քաղաքներում:

13882282_652065394950480_3978411715583426396_n




Լրահոս