ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էս տարածքում ապրում եմ, մեր գյուղն ա, բոլորի հետ կապի մեջ եմ, էթալ-գալուց սիգնալ եմ տալում, բարեւ եմ տալում, կայնում եմ, հետները հաց եմ ուտում, հետ եմ գալի տուն, ուրիշ տեղ չունեմ էթալու, ո՞ւր պըտի էթամ»:

Առաքել Մովսիսյան «Առավոտ»

Պատգամավորին անհարիր բառապաշարով հայրենի ազգընտիրը պատգամավորական գործունեության ամենալուրջ մասը համարում է «սիգնալ» տալը, եւ չնայած Շմայսն այդքան շատ տեղեր չի «էթում», ամեն դեպքում մշտապես բոլորին «սիգնալ» է տալիս, «կայնում» ու հետները հաց ուտում: Իհարկե, ուտելու պրոցեսն այս դեպքում դժվար է պատկերացնել. եթե պատգամավորը համագյուղացի տեսնելիս կանգնում է եւ հետը զրույցի բռնվում, ապա ինչպե՞ս կարող է նաեւ հետը հաց ուտել հենց փողոցի մեջտեղում: Ինչ վերաբերում է «սիգնալ» տալուն, ապա այն համահունչ է Շմայսի խորհրդարանական գործունեությանը` երկու դեպքում էլ անիմաստ կոճակ է սեղմում:




Լրահոս