Վորոնեժում հայերի մասնակցությամբ ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից մեկը եղբոր հետ է եղել. նրանք Թալինի բնակիչներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի տարածաշրջանում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ: Ժամը 06.21-ին ՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովորոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 պետհամարանիշով  ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Պ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Մ.Պ.-ը և ուղևոր Գ. Հ.-ը (ծնվ. 1981թ.) մահացել են, իսկ ուղևորներ Ա. Է.-ը (ծնվ. 1981թ.) և Ռ. Հ.-ը (ծնվ. 1979թ.) տեղափոխվել են Վորոնեժի տարածաշրջանի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց: Բոլոր քաղաքացիները հայազգի են (քաղաքացիությունը ճշտվում է):

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զոհվածներից մեկը՝ 35-ամյա Գագիկ Հակոբյանը, Թալինի բնակիչ է, ով ապրում էր Բելգիայում՝ կնոջ ու 9 ամսական երեխայի հետ: Եկել էին Հայաստան՝ հանգստանալու: Դեպքը տեղի է ունեցել Բելգիա վերադառնալու ճանապարհին:

Ի դեպ, 2 օրից զոհվածի կինն ու մանկահասակ երեխան պետք է ինքնաթիռով մեկնեին Բելգիա: Իսկ վիրավորներից մեկը՝ Ռոման Հակոբյանը, զոհվածի եղբայրն է:




Լրահոս