ԱՄՆ-ի առևտրի նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունն ընդլայնել է Ուկրաինայի կոնֆլիկտի պատճառով պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների և կազմակերպությունների ցուցակը, փոխանցում է Rbc-ն:

ԱՄՆ-ի առևտրի նախարարության անվտանգության և արդյունաբերության Բյուրոյի ցանկում են հայտնվել 81 ընկերություն և 86 կազմակերպություն: Երկու ընկերությունների հասցեներ գրանցված են Հոնկոնգում և Հնդկաստանում, 4-ը՝ Ղրիմում, մնացած 75-ը՝ Ռուսաստանի շրջաններում:

Ի տարբերություն ֆինանսների նախարարության ցուցակի, որը հրապարակվել է սեպտեմբերի 1-ին,  առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել 11 նոր ընկերությունների դեմ: Դրանք են՝ «Անգստրեմ-Մ», «Ջիովան» (Giovan Ltd), «Անգստրեմ», «Անգստրեմ-Տ», «Ռադոէքսպորտ», Պերմի գիտաարդյունաբերական ընկերություն, «Միկրոն», «Միկրան», «Գրանատ», «Տեկնոպոլ քոմփանի» և «Տեկնոպոլ լիմիթեդ»:

Հաղորդվում է նաև, որ նախարարությունը մտադիր է հավելյալ պահանջներ ներկայացնել: Պատժամիջոցների մասին պաշտոնական փաստաթուղթը կհրապարակվի սեպտեմբերի 7-ին:




Լրահոս