«Բարսելոնա»-ն առանց Մեսսիի այդքան լավը չի լինի. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն կմնա գերազանց թիմ, սակայն առանց Մեսսիի այդքան լավը չի լինի: Նման տեսակետ է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Նշենք, որ Մեսսին ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 շաբաթ:

«Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչ է տալիս «Բարսելոնա»-ին Մեսին: Իհարկե, առանց նրա թիմի խաղը կտարբերվի նախկինից: Մեր հարձակողական եռյակը (Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու) ցուցադրում է որակյալ ֆուտբոլ, բայց բոլորն էլ կարող են ավելին անել: Ռոնալդուն ամեն տարի առաջադիմում է: Նա իսկական վարպետ է, որը գիտի՝ ինչպես գոլ խփել»,- նշել է Զիդանը:




Լրահոս