«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մի քանի ֆուտբոլիստ չեն մասնակցի «Արսենալ»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը  կորուստներով է մոտենում Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղին: Վնասվածքի հետևանքով Ժոզե Մոուրինյոյի թիմին չեն կարողանալու օգնել Ուեյն Ռունին, Էրիկ Բային, Քրիս Սմոլինգը, Լյուկ Շոուն, Անտոնիո Վալենսիան ու Մարուան Ֆելաինին:

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպումը բաց կթողնի դեղին քարտերից ստացած որակազրման պատճառով: Բրիտանական մամուլը գրում է, որ Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունին գուցե կկարողանա դուրս գալ խաղադաշտ, սակայն հանդիպումը կսկսի փոխարինողների թվում։




Լրահոս