Ողբերգական դեպք Ջերմուկում. Կեչուտի ջրամբարից դուրս են բերել ոստիկանության 29-ամյա աշխատակցի դի. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Վայոց Ձորի վարչություն, որ Ջերմուկ քաղաքի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրից դուրս են բերել Ջերուկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Համբարձումյանի դին, իսկ նշված ջրամբարից Ջերմուկի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հովհաննիսյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Համբարձումյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ջերմուկի պահպանության բաժանմունքում, ոստիկանության ավագ էր: Նա 2 օր առաջ աղջիկ երեխա է ունեցել և 2 օր առաջ հայր էր դարձել՝ ունենալով երկար սպասված երեխան: Գրեթե 5 տարի նա և ընտանիքը սպասել էին երեխային:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս