Երեխային պահելուց չարամտորեն խուսափող արարատցին հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկանում է, որ հունվարի 27-ին, ժամը 7.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1963 թ. ծնված Պարգև Ա.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 27-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս