Ի՞նչ էր կառավարությունում կորցրել և փնտրում Հովհաննես Հովսեփյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանը նախորդ հինգշաբթի՝ հունվարի 26-ին, այցելել է ՀՀ կառավարություն: Հետաքրքիր է, թե ի՞նչ էր կառավարությունում կորցրել եւ փնտրում Հովսեփյանը:

Իհարկե, «Ժողովուրդ»-ը փորձեց հենց Հովսեփյանից ճշտել այդ մասին, սակայն վերջինս կա՛մ չէր պատասխանում մեր զանգերին, կա՛մ էլ՝ «բաժանորդը անհասանելի էր»: Թերեւս կարելի ենթադրել, որ ՊԵԿ նախկին նախագահը նախընտրական այս շրջանում փորձում է իր ձեւով եւ իր միջոցներով օգտակար լինել ՀՀԿ-ին: Ավելին՝ մամուլում անգամ լուրեր շրջանառվեցին, որ ՀՀԿ շտաբում ակտիվ դերակատարում է ունենալու նաեւ Հ. Հովսեփյանը. նրա վրա դրված են վերահսկողական որոշակի ֆունկցիաներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս