Հավանաբար, նկատել եք, որ հայտնիների շրջանում վերջին ժամանակներս միջոցառումների ժամանակ 1-2 չափսով մեծ կոշիկ հագնելու միտում է նկատվում:
Որն է պատճառը.
Գաղտնիքն այն է, որ այդպես նրանք «փրկում» են ոտքերը ուռուցքներից և կոշտուկներից:
Քանի որ նրանք ժամեր շարունակ ոտքի վրա են անցկացնում:
Մյուս առավելությունն այն է, որ մեծ կոշիկը չի քսվում:
Բացի այդ, աստղերի ոճաբանները ևս մեկ հնարք են մտածել. նրանք սիլիկոնե բարձիկներ են օգտագործում, որոնք թույլ են տալիս ոտքին չսահել:
Եվս մեկ հնարք՝ երկկողմ սկոտչ, որը թույլ է տալիս մեծ կոշիկին տեղում մնալ ամենապատասխանատու պահին: