ՖՈՏՈ. Ալեն Սիմոնյանը «Հաց բերողին» ազատ արձակելու երաշխավորագիրը հանձնեց գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է Ելք դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը զբաղված է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված երաշխավորագիր-ստորագրահավագ կազմակերպելով՝ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» խափանման միջոցը կալանավորումից փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով:

«Այս օրերի ընթացքում ես ստացել եմ հարյուրավոր մարդկանց արձագանքներ Հայաստանի տարբեր համայնքներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Այդ հարյուրավոր մարդիկ պատրաստ են անձամբ երաշխավորել և դիմել ՀՀ դատախազին «Հաց բերողի» խափանման միջոցը փոխելու համար: Թեպետ որոշում կայացնելու համար բավարար է մի քանի երաշխավորագիրը, սակայն այս օրերին ես հավաքել եմ հանրությանը հայտնի և վստահություն վայելող մարդկանց երկու տասնյակից ավելի երաշխավորագրեր: Այդ մարդկանց թվում են լրագրողներ և խմբագիրներ, ՀՀ վաստակավոր արտիստներ և դերասաններ, քաղաքական գործիչներ, գործարարներ և իրավապաշտպաններ», ասաց Ալեն Սիմոնյանը:

Այսօր Ալեն Սիմոնյանը «Հաց բերողին» ազատ արձակելու երաշխավորագիրը հանձնեց գլխավոր դատախազին:

Ստորագրահավաքին միացել են հետևյալ պատգամավորները` Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան:

Հանրությանը հայտնի մարդկանց, հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում` Հայկ Մարությանը (կարգին Հայկո) Թագուհի Թովմասյանը (Ժողովուրդ օրաթերթ) Արմինե Օհանյանը (Հրապարակ օրաթերթ) Արամ Հարությունյանը (Asekose.am կայք) Խաչատուր Սուքիասյանը (գործարար) Արթուր Իսպիրյանը (երաժիշտ) Արամ Աբրահմյանը (Առավոտ թերթ) Պետրոս Ղազարյանը (Կենտրոն tv) Անժելա Թովմասյանը (Կենտրոն tv) Արմեն Դուլյանը ( Կենտրոն tv) Ալեն Սիմոնյանը ( ԵԼՔ դաշինք) Վարուժան Բաբաջանյանը (Past.am կայք) Փայլակ Ֆարդանյանը (Araratnews.am կայք) Հովհաննես Ազոյանը (դերասան) Սաթիկ Սեյրանյանը (168 ժամ թերթ)։




Լրահոս