Բոսթոնի օդանավակայանում բեռնատարը բախվել է ինքնաթիռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքի օդանավակայանում բեռնատարը բախվել է ինքնաթիռի հետ: Բախման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ABC News-­ը: Alaska Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքին, երբ բեռնատարը բախվել է դրա ձախ թևին: Բեռնատարը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը: Ինքնաթիռի ուղևորներին տրամադրել են սնունդ և համար հյուրանոցում, իսկ ավիաընկերությունը սկսել է զբաղվել ուրիշ ինքնաթիռի փնտրտուքով:




Լրահոս