ՀՅԴ -ն ո’չ անհատի վրա հիմնված կուսակցություն է, ո’չ սեփական ժողովրդին աճուրդի հանող. վարկանիշային թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ -ն ո’չ անհատի վրա հիմնված կուսակցություն է, ո’չ սեփական ժողովրդին աճուրդի հանող, ըստ այդմ բավական բարձր եմ գնահատում նրա շանսերը: Հայ հանրությունն արդեն համոզվել է, որ սեփական խնդիրների լուծմանը կարող է հասնել միայն ազգային և արժանապատիվ քաղաքականությամբ, այլ ոչ թե կասկածելի մոտեցումներով, որոնք հաճախ որպես շահ են ներկայացվում: Այս ընտրությունները ըստ իս, այդ առումով կարող են անսպասելի բեկում արձանագրել: Այս մասին ArmLur.am–ի զրուjցում, անդրադառնալով «Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության հարցումների ադյունքներին, ըստ որի այս ընտրապայքարում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, երկրորդը՝ ՀՀԿ-ն, ասաց ՀՅԴ ռեյտինգաjին թեկնածու Սյուզաննա Մարկարյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև իր առաջադրմանը և շանսերին. «Որոշեցի առաջադրվել, որովհետև մեր հասարակությունը նոր գաղափարների կարիք ունի և պահանջում է սերնդափոխություն քաղաքական դաշտում: ՀՅԴ ցուցակով առաջադրվել եմ, որովհետև դեռ 90-ականերից համակրում եմ այդ կուսակցությանը, իսկ 2001 թվականից հանդիսանում եմ այդ կուսակցության անդամ: Կուսակցության գաղափարախոսությունը հենված է ազգային արժեքների վրա և հենց այդ արժեհամակարգի կիրառումը միայն կարող է ճանապարհ հարթել երկրի հզորացման համար : Իմ շանսերը դատելով արձագանքներից ` բավական բարձր եմ գնահատում»:

Պատգամավորի թեկնածուն նաև հայտնեց, որ անցնելու դեպքում կապահովի համապատասխան պայմաններ, որպեսզի հայկական միտքը իր ողջ պոտենցիալով օգտագործվի Հայաստանում:

Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին նա նշեց. «Ընդհանուր առմամբ կարելի է դրական գնահատել: Կուսակցությունները մինչ այժմ պահպանում են կոռեկտությունը: Այստեղ կա մի մեծ թերություն. կուսակցությունների ներկայացրած ծրագրերի մեծ մասը իրատեսական չեն , ըստ այդմ էլ չեն կարող կյանքի կոչվել»:

Արփինե Թովմասյան




Լրահոս