20.03.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

  • Մարտի 20-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:  

Թեման՝ Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք:

  • Մարտի 20-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, նախընտրականցուցակի առաջին համար Տաճատ Սարգսյանը:

Թեման՝ Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք:

 

  • Մարտի 20-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ծառուկյան Դաշինքի» ցուցակի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Թեման՝  Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք:

  • Մարտի 20-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀԿԿ համամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, Առաջադիմական Կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

ԹԵՄԱ՝ դիտարկումներ և գնահատականներ քարոզարշավի ընթացքի վերաբերյալ

  • Մարտի 20-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:  

Թեման՝ Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք:

  • Մարտի 20-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, նախընտրականցուցակի առաջին համար Տաճատ Սարգսյանը:

Թեման՝ Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք:

  •  Մարտի 20-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ծառուկյան Դաշինքի» ցուցակի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Թեման՝  Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք:

  •  Մարտի 20-ն աշխարհում նշվում է, որպես «Առանց մսի» միջազգային օր, ինչի խորհուրդը շրջակա միջավայրի և, հատկապես, կենդանիների նկատմամբ հոգատար վերաբերմունքն է։ Իսկ մարտի 21-ը հայոց Հին Նոր Տարին է, որը կապված է Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ։ Հայոց Ամանորի անբաժանելի մասն են եղել բնապաշտական ծեսերը, բուսական խոհանոցը։ Բնության պահպանության, Հին Նոր տարվա ծեսերի, սովորույթների, ինչպես նաև Ամանորի ծիսական ուտեստների մասին զրույց կանցկացվի մարտի 20–ին, ժամը 18:30-ին, Կողբացի 30 հասցեում։

Բանախոսներներն են Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, կենդանապաշտպան, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության կենտրոնի կրթության պատասխանատու Կարինե Փանոսյանը, պատմագետ, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Մկրտչյանը:

 

Տեղեկությունների համար՝

Հեռ.` 091 91 61 71

 

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ`

Հարգելի լրագրողներ, հայտնում եմ ձեզ, որ սույն թ․-ի մարտի 20-ին ժամը 14։30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 7 նիստերի դահլիճում տեղի է ունենալու թիվ ԵԷԴ/0145/01/16 քրեական գործով դատական երկրորդ նիստը, որում ես հանդես եմ գալիս որպես ամբաստանյալ։ Այդ օրը վկայություն են տալու այն 5 ոստիկանները, որոնց կեղծ ցուցմունքի հիման վրա ինձ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և սահմանում է առավելագույնը 4 տարի ազատազրկում։ Այս դատական նիստը լուրջ իրավական գործընթաց կարող է հանդիսանալ Խորենացի փողոցում ՀՀ Ոստիկանության կողմից խաղաղ քաղաքացիների և լրագրողների նկատմամբ կատարված զանգվածային հակաիրավական քայլերի հանդեպ լիարժեք իրավական պատասխանատվություն կիրառելու և բոլոր պատասխանատուներին առնվազն պաշտոնանկ անելու համար։ Ուստի, բոլոր այն լրագրողները, ովքեր տուժել են ՀՀ ոստիկանության բռնություններից և հակաիրավական քայլերից պետք է ներկա լինեն այդ օրը։ Չի կարելի անհետևանք թողնել «իրավապահ մարմինների» նման զանգվածային հակաիրավական քայլերը, քանզի այդ դեպքում դրանք մեկ այլ քաղաքական առիթով ավելի լուրջ դրսևորում կունենան։

Հարգանքով՝ Անի Զախարյան




Լրահոս