ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արթուրն այստեղ էր գալիս ժպիտը դեմքին ու հեռանում էր կրկին ժպիտով». ինչ են պատմում ընկերներն Արթուր Սարգսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Սարգսյանի մահը սգում է ողջ հայությունը: Քչերն էին անձամբ ճանաչում նրան, բայց բոլորն էին սիրում Արթուրին, հետամուտ լինելով Արթուրի հերոսական արարքին, որն արդեն իսկ խոսում է նրա անձնային որակների մասին: Հայտնի է, որ Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, ձեռագործ իրեր է վաճառել Վերնիսաժում, այն պարագայում, երբ Արթուրը ծանոթների խոսքերով ժամանակին դասախոսել է մի քանի կրթական հաստատություններում, և, ինչպես նշում են ընկերները, Արթուրը աներևակայելի խելքի տեր, բազմակողմանի զարգացած, կիրթ անձնավորություն էր:

ArmLur.am-ն այսօր Վերնիսաժում էր, կոնկրետ այն հատվածում, որտեղ Արթուրը իրեր է վաճառել: Զրուցեցինք Արթուր Սարգսյանի մտերիմ ընկերների հետ, չնայած այն բանի, որ արցունքները թույլ չէին տալիս նրանց արտահայտել ողջ ցավը, որ զգում էին Արթուրի անունը արտաբերելիս, ընկերներից շատերը նույնիսկ չկարողացան խոսել, այնուամենայնիվ բոլորը միաբերան կրկնում էին «Արթուրը ազնիվ ու կենսուրախ, ուրիշների ցավով ապրող, ուրիշների մասին մտածող մարդ էր»:

Հիշեցնենք, որ  Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին Արմենիա ԲԿ-ում` սիրտ անոթային անբավարարությունից:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արևիկ Արզոյան




Լրահոս