ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Սարգսյանի մահվան գործով քննիչը մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Սարգսյանի մահվան գործով քննիչը մանրամասներ է ներկայացնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է սիրտ անոթային անբավարարությունից: Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Հավելենք, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 18:00-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152): Հուղարկավորության արարողությունը մարտի 22-ին ժամը 14:00-ին նույն սրահից:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս