Սյունիքից վերադառնալիս Գագիկ Ծառուկյանը չնախատեսված կանգառ է արել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքից վերադառնալիս Գագիկ Ծառուկյանն օրերս չնախատեսված կանգառ է արել Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու Ծառուկյանին ներկայացրել իրենց խնդիրները։ Մուկուչյանի հերթական նկատողությունից խուսափելու համար Ծառուկյանը տեսախցիկների առաջ խոսել է իր 15 կետերի մասին, վերջում, երբ անջատել են տեսախցիկները, խոստացել է գյուղի գազը քաշել․ «Մուկուչյանը չի թողնում խոստանամ, ժողովուրդ ջան, բայց ես խոստանում եմ, ընտրվեմ-չընտրվեմ՝ գազը քաշելու եմ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս