ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Սերժ Սարգսյանը քվեարկեց «ծանոթի միջոցով». սարքն այդպես էլ չընդունեց նրա մատնահետքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 9/18 ընտրատեղամասում տեղադրված մատնահետքի նույնականացման սարքի խափանման պատճառով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չկարողացավ քվեարկել: Նա մի քանի անգամ մատը դրեց ճանաչող սարքի վրա, սակայն` ապարդյուն:

Անհաջող փորձից հետո Սերժ Սարգսյանը վերջապես քվեարկեց, քանի որ նրան բոլորը ճանաչում էին:

Սերժ Սարգսյանի մատնահետքն ընդունող Կալտոյան Լիլիան ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի մատնահետքը սարքը չի ճանաչել, սակայն նրան հնարավորություն է տրվել քվեարկել: Նրա խոսքով` եթե մատները չեն ընթերցում, հնարավորություն է տրվում քվեարկել կտրոնի միջոցով:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս