ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլ Փաշինյանն ինձ առաջարկներ ներկայացնելու առաքելություն չունի». Զարուհի Փոստանջյանը կմասնակցի ավագանու ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը: ArmLur.am-ի հետ զրույցում նա  նշեց, թե կուսակցության գրանցման հետ կապված խնդիրներ չեն եղել, իսկ վաղը կհրապարակվի ավագանու ամբողջական ցուցակը:

Հարցին՝  ինչ առաջարկներ են եղել «Ելք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի կողմից, և ինչու են դրանք մերժվել, Փոստանջյանը պատասխանեց, որ որպես այդպիսին պաշտոնական առաջարկներ չեն եղել: «Մենք, իհարկե, գործընկերներ ենք: Ես, Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը հանդիպում ունեցել ենք սրճարանում, ընկերական քննարկում ենք ունեցել, բայց պաշտոնական որևէ առաջարկի մասին խոսք չկա: Նրանք այդպիսի պաշտոնական առաջարկությամբ ինձ չեն էլ դիմել, չէին էլ կարող դիմել, որովհետև ես իմ դիրքորոշումը հայտնել եմ դեռ ամիսներ առաջ»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս