Որ հանձնաժողովները չեն գործի նոր ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտնեց, թե նոր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի ապրիլի 27-ին, եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չվիճարկի ՍԴ-ում:

Նա նաև նշեց, թե խորհրդարանում գործող մշտական հանձնաժողովների թիվը կարող է կրճատվել: «Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե  քանի մշտական հանձնաժողով է լինելու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելի չեն կարող լինել: Կարծում եմ,  որ օպտիմալ է 8-10 հանձնաժողովը»,- նշեց նա:

Թովմասյանը ենթադրեց, որ օրենսդիրում գործող երկու հանձնաժողով կարող է կրճատվել, և դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն  Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները: Հավելենք, որ առաջին հանձնաժողովի նախագահն այժմ Նաիրա Զոհրաբյանն է, իսկ մյուսինը՝ Էլինար Վարդանյանը:




Լրահոս