Ազատանի գերեզմանատան մոտ ականանման առարկա է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 10-ին, ժամը 18:27-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի հարավ-արեւմուտքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է 100 մմ արկանման առարկա, ինչը տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ թիվ № զորամասի եւ ԱԱԾ օպերատիվ հերթապահերին, Մարզային ոստիկանության օպերատիվ հերթապահի օգնականին, ՊՆ Շիրակի մարզի կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ հերթապահին եւ ՀՀ ՊՆ թիվ № զորամասի հրամանատարին:




Լրահոս