Երևանի ավագանու ընտրություններում կգործի 10 ընտրատարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ընտրություններին ժամանակ մայրաքաղաքում գործելու է  10 տարածքային ընտրական հանձնաժողով:

Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները,  տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է երեք քաղաքական ուժ: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը և «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ  Զարուհի Փոստանջյանը:




Լրահոս