ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել Սանկտ Պետերբուրգի Duty Free-ում ղարաբաղյան օղու վաճառքի պատճառով: Haqqin.az կայքի թղթակիցը հայտնել է, որ «Karabakh խաղողի», «Karabakh ծիրանի» եւ այլ տեսակների պիտակի վրա նշված է, որ ապրանքի արտադրողն ու արտահանողը «Ստեփանակերտի կոնյակի գործարանն» է: Ըստ ադրբեջանական կայքի՝ «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը չի համարվում ինքնուրույն իրավաբանական անձ, այն ներկայացնում է գլխամասային ընկերությունը, եւ «ոչ պատշաճ» կերպով է գրանցված, իսկ շշերի վրա շտրիխ-կոդը պատկանում է Երեւանի կոնյակի գործարանին: Haqqin.az-ը հետաքրքրվել է, թե ինչպես է ապրանքը հայտնվել Սանկտ Պետերբուրգի Duty Free-ում: Նամակ են հղել ղարաբաղյան օղին ներմուծող «Լենրիանտ» ընկերության գործադիր տնօրենին, սակայն ընկերությունից որեւէ պատասխան չեն ուղարկել:

 

 

 
ՀԱՐՑ. Քաղաքացիական ծառայողն ինչպիսի՞ խախտումների համար կարող է ենթարկվել կարգապահական տույժի:

Գնել Գեւորգյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվում են, եթե քաղաքացիական ծառայողը՝
ա) անհարգելի պատճառով չի կատարել իր ծառայողական պարտականությունները,
բ) անհարգելի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները,
գ) վերազանցել է իր ծառայողական լիազորությունները,
դ) անհարգելի պատճառով խախտել է աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է նշանակում «սոցիալական բնակարան»: Ովքե՞ր իրավունք ունեն օգտվելու այդ բնակարաններից:

Եփրեմ Հայրապետյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Սոցիալական բնակարանը (կացարան)»՝ սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածություն է (բնակարան, բնակելի տուն, սենյակ):
Սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով): Բնակարանային կարիքավորության չափանիշ է համարվում ժամանակավոր կացարաններում, տնակներում, վթարային բնակելի տներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվելը, իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող (այդ թվում նաեւ բժշկական եւ կրթական հաստատություններում աշխատող) եւ աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք, բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված եւ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները: Բնակարանային կարիքավորության չափանիշը սահմանվել է կառավարության կողմից:
(ՀՀ կառավարության 26.12.2013թ. «Ռազմավարական ծրագիր սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման» N 53 արձանագրային որոշում, հավելված 1, կետ II, 13 եւ 19 կետեր):

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործունեության նպատակներից է սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված բնակարանների, սոցիալ-հոգեբանական օգնության ծառայությունների եւ առաջնային բժշկական օգնության ծառայությունների տրամադրումը:




Լրահոս