12.05.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մայիսի 12-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կներկայացնի Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղի համար էլ ավելի մեծ շանսեր ունեցող քաղաքական ուժին:

***

Մայիսի 12-ին, ժամը` 13.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը կխոսի հասարակության` հոգեբանական տեսանկյունից բժշկական ոլորտի մասնագետների նկատմամբ վերաբերմունքի մասին:

***

Մայիսի 12-ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ասուլիս՝ Ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցի բացման կապակցությամբ։

Թեման՝ «Հայաստանում մայիսի 10-ին բացվել է Ինտերնետ կառավարման (ԻԿ) առաջին հայկական դպրոցը (ArmSIG)։ Դպրոցի ստեղծման նպատակը, հիմնադիրները, ընդունելության կարգը, դասավանդողները, աշխատանքային լեզուն, տարածաշրջանային և համաշխարհային ինտերնետ կառավարման գործընթացներում մասնակիցների հետագա ներգրավվածությունը, համագործակցության հնարավոր հետագա կապերը»։

Բանախոսներն են

Գրիգոր Սաղյան- «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության ղեկավար

Լիաննա Գալստյան – «Ինտերնետ հանրություն» ՀԿ հանրային կապերի ղեկավար

***

Մայիսի 12-ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ասուլիս՝ Ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցի բացման կապակցությամբ։

Թեման՝ «Հայաստանում մեկնարկում է Ինտերնետ կառավարման (ԻԿ) առաջին հայկական դպրոցը (ArmSIG)։ Դպրոցի ստեղծման նպատակը, հիմնադիրները, ընդունելության կարգը, դասավանդողները, աշխատանքային լեզուն, տարածաշրջանային և համաշխարհային ինտերնետ կառավարման գործընթացներում մասնակիցների հետագա ներգրավվածությունը, համագործակցության հնարավոր հետագա կապերը»։

Բանախոսներն են

Գրիգոր Սաղյան – «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ
Լիաննա Գալստյան- «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության հանրային կապերի ղեկավար

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։




Լրահոս