Ինչու Մանախի և «Ելք»-ի անդամների միջև առերեսումը կրկին չկայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պետք է կայանար «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով առերեսումը, սակայն այն հերթական անգամ չի կայացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ԵԼՔ» դաշինքի անդամները չեն կարողացել ներկա գտնվել առերեսմանը:

Հիշեցնենք, որ եւս մեկ առերեսում չէր իրականացվել, քանի որ Արթուր Այվազյանը պահանջել էր, որպեսզի առերեսման գործընթացը նկարահանվի, որպեսզի հետագայում որեւէ մեկը կամայական ձեւով չմեկնաբանի այդ գործողության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները:

Սակայն քննիչը մերժել է ներկայացված միջնորդությունը, իսկ Արթուր Այվազյանը հրաժարվել էր առերեսմանը մասնակցելուց: Նշենք , որ մարտի 31-ին ԵԼՔ դաշինքի անդամներ Հայկ Սարգսյանի Գառնիկ Վարդանյանի եւ մանախի միջեւ դրոշի հարցով միջադեպ էր արձանագրվել, ինչի արդյունքու ապօրինի զենք էր գործադրվել:




Լրահոս