Ողբերգական դեպք Արարատում. պայմանագրային զինծառայողն ընտանիքի հետ վթարի է ենթարկվել. 2-ամյա որդին տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր` հուլիսի 2-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղահրամանյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Ղահրամանյանը, ուղևոր 24-ամյա Արմինե Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղահրամանյանը տեղում մահացել է: Վարորդ Մ. Ղահրամանյանը ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Ա. Մնացակյնանն էլ կինը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս