Սևանի թերակղզում 22-ամյա վարորդը վրաերթի Է ենթարկել 3 հետիոտնի, այնուհետև բախվել կայանված Opel-ին. կան վիրավորներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Խորեն Եփրեմյանը Սևանի թերակղզում իր վարած Nissan Armada մակնիշի 16 LL 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ Լևոն Աբրահամյանի կողմից շահագործվող Opel Astra մակնիշի 34 AN 662 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 3 հոգին էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկին հիվանդանոց է տեղափոխել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի հերթապահ խումբը, իսկ երկուսին հիվանդանոց են տեղափոխել այդ պահին նշված հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանտու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Սևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Ջանիկյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ այստեղ:




Լրահոս