Վթար Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 33 SV 780 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել տեղի ուժերով: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս